Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանների ու հավաքի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ Հալաբյան- Արզումանյան խաչմերուկում

Ոստիկանների ու հավաքի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ Հալաբյան-
Արզումանյան խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մի խումբ մասնակիցներ փորձ են արել փակել Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանները պահանջեցին հավաքվածներին ազատել Հրազդանի կիրճից դեպի Հալաբյան փողոց բարձրացող ճանապարհահատվածը, սակայն ակտիվիստները չենթարկվեցին:

Ոստիկանների ու հավաքվածների միջև հրմշտոց սկսվեց, որը կարճ ժամանակ անց հանդարտվեց:

Ներկայում մի խումբ քաղաքացիներ շարունակում են մնալ Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում: Նրանք ամեն կանաչ լույսի ժամանակ դանդաղ անցնում են փողոցը: Երթևեկությունն այստեղ կանգնած չէ, սակայն տեղի է ունենում մեծ դժվարությամբ:

Նշենք, որ հավաքվածներին է միացել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել են հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ գրանցվեց: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am