Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Չավուշօղլուն քննադատել Է Սիրիայում ՌԴ-ի եւ Թուրքիայի հակասությունների մասին Մակրոնի հայտարարությունը

Չավուշօղլուն քննադատել Է Սիրիայում ՌԴ-ի եւ Թուրքիայի հակասությունների մասին Մակրոնի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն պոպուլիստական Է որակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, թե Սիրիային ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հարվածները պառակտել են Մոսկվային եւ Անկարային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ապրիլի 14-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՄԵծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները պառակտել են Ռուսաստանին ու Թուրքիային: Թուրքիան ավելի վաղ հավանություն Է տվել այդ հարվածներին, մինչդեռ Ռուսաստանը խստիվ դատապարտել Է դրանք: «Մեր արեւմտյան բարեկամներից շատերը պոպուլիստական հայտարարություններ են անում:

Մենք Մակրոնից այնպիսի հայտարարություններ ենք ակնկալում, որոնք ավելի շատ կհամապատասխանեն նախագահի մակարդակին: ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները նույնքան ամուր են, որքան եւ առաջ: Բայց դրանք արեւմտյան երկրների հետ մեր հարաբերությունների այլընտրանք չեն: Ուստի նման հայտարարությունները ճիշտ չեն»,-ասել Է Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Անկարայում համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am