Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիան Թրամփին համոզեց սահմանափակել Սիրիային հասցվող հարվածների թիվը. Մակրոն

Ֆրանսիան Թրամփին համոզեց սահմանափակել Սիրիային հասցվող հարվածների թիվը. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին համոզել Է չհեռանալ Սիրիայից եւ ապրիլի 14-ին հրթիռահարվածներ հասցնել սոսկ այդ երկրի քիմիական օբյեկտներին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք նաեւ նրան (Թրամփին – խմբ.) համոզեցինք սահմանափակվել քիմիական օբյեկտներով»,- հայտարարել Է Մակրոնը BFMTV հեռուստաալիքի եթերում: Նա նշել Է, որ Փարիզը Վաշինգտոնին համոզել Է մնալ Սիրիայում: «Տասն օր առաջ նախագահ Թրամփն ասում Էր, թե ԱՄՆ-ը մտադիր Է ազատվել պարտավորություններից Սիրիայում, մենք նրան համոզեցինք մնալ այնտեղ»,- հավելել Է Ֆրանսիայի նախագահը:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ապրիլի 14-ի առավոտյան հրթիռահարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական օբյեկտներին, որոնք, նրանց կարծիքով՝ օգտագործվում են քիմիական զենքի արտադրության համար: Սիրիայի վրա արձակվել Է ավելի քան 100 հրթիռ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am