Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հալեպում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է, ժողովուրդը կանգնած է սիրիական բանակի կողքին. Ժիրայր Ռեիսյան

 Հալեպում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է, ժողովուրդը կանգնած է սիրիական 
բանակի կողքին. Ժիրայր Ռեիսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում իրականում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է, բնակիչները զբաղված են իրենց սովորական առօրյայով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Իհարկե, անհանգստացնող իրավիճակ է, և ամեն մարդ ցանկանում է լիարժեք խաղաղություն, սակայն այդ հրթիռակոծությամբ ոչ մի բան չի փոխվել մեր աշխատանքում: Բնականոն հունով շարունակում ենք ապրել: Մի բան կարող եմ ասել, այս 8 տարիների ընթացքում, բազմաթիվ դժվարություններ տեսնելով, ժողովուրդը չի ընկրկել, կանգնել է սիրիական բանակի կողքին, այսօր էլ չի վարանում և ամեն ձևով ամուր մնում է բանակի կողքին, ձգտում է իր կյանքը շարունակել, երկիրը վերականգնել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]