Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ

«Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  քառորդ եզրափակչում «Արսենալ»-ը հյուրընկալվելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: «Բանակայիններին» նախ 39-րդ րոպեին առաջ մղեց Չալովը, այնուհետ երկրորդ կեսում ԲԿՄԱ-ի երկրորդ գնդակը խփեց Նաբաբկինը: Խաղակեսի վերջնամասում՝ 75-րդ րոպեին Ուելբեկը խփեց «զինագործների» առաջին, իսկ արդեն ավելացված րոպեինՌեմզին հավասարեցրեց հաշվի տարբերությունը՝ 2:2: Երկու խաղերի ընդհանուր 3:6 հաշվով Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկավ Լոնդոնի «Արսենալ»-ը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր նախորդ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am