Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արեւմուտքի կողմից Սիրիային ուղղված սպառնալիքները ապակայունացնում են տարածաշրջանի իրադրությունը. Ասադ

Արեւմուտքի կողմից Սիրիային ուղղված սպառնալիքները ապակայունացնում են տարածաշրջանի իրադրությունը. Ասադ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքի երկրները «փորձում են Սիրիայում փոխել իրադարձությունների ընթացքը նրա բանակի կողմից ահաբեկիչների նկատմամբ ձեռք բերված հաղթանակներից հետո»: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 12-ին հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Պետության ղեկավարի դիվանատունը հայտնել Է, որ Սիրիայի առաջնորդը Դամասկոսում ընդունել Է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավարի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին:

Կայացած զրույցի ընթացքում Ասադը նախազգուշացրել Է, որ «Արեւմուտքի կողմից Դամասկոսի հասցեին հնչող ագրեսիվ սպառնալիքները կհանգեցնեն տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի իրադրության ապակայունացման»: Նա նշել Է, որ «Սիրիայի վրա ռազմական հարձակման հնարավորության վերաբերյալ Արեւմուտքի առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները հիմնվում են նրանց գործակիցների կողմից սարքված փաստերի վրա»:

Իրանի հանձնակատարն իր հերթին հայտարարել Է, որ Թեհրանը «պաշտպանում Է Սիրիային ու նրա ժողովրդին ահաբեկչության դեմ մղվող պատերազմում»:

Ավելի վաղ «Սուրիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վելայաթին ընդգծել Է, որ Սիրիան եւ Իրանը «համատեղ են հակազդելու ԱՄՆ-ի, Իսրայելի ու նրանց դաշնակիցների սադրանքներին ու ագրեսիվ սպառնալիքներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am