Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփն ստորագրել Է Համացանցում սեքս-առեւտուրն արգելող SESTA-FOSTA օրինագիծը

Թրամփն ստորագրել Է Համացանցում սեքս-առեւտուրն արգելող SESTA-FOSTA օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է SESTA-FOSTA օրինագիծը, որն արգելում Է սեքս-առեւտուրը Համացանցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օրինագծի մշակողները համոզված են, որ օրենքի ընդունումը կհանգեցնի նման կայքերի կամավոր փակման: Բացի դրանից, պետությունը կկարողանա անցանկալի ռեսուրսներից ազատվել իրավապահ մարմինների միջոցով: Սպիտակ տան աշխատակիցների խոսքով՝ պոռնկություն տարածող վեբ-կայք ունենալը կամ կառավարելը կհավասարեցվի ֆեդերալ հանցագործության:

SESTA-FOSTA-ի դեմ հանդես են եկել ինտիմ ծառայությունների ոլորտի աշխատողները, ինչպես նաեւ իրավապաշտպանները. նրանց կարծիքով՝ օրինագծի ընդունումը կարող Է խախտել երկրում խոսքի ազատության սկզբունքը, ինչպես նաեւ կառավարությանը թույլ տալ՝ ճնշում գործադրել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների՝ սոցիալական ցանցերի եւ որոնիչների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am