Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկից հետո դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի աճ Է դիտվում

Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկից հետո դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի աճ Է դիտվում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի փոխարժեքները ապրիլի 12-ի առավոտյան նվազում են Մոսկվայի բորսայում. ռուբլին վերսկսել Է ամրապնդումը սակարկությունների առաջին րոպեների անկումից հետո եւ շարունակում Է աճել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի դոլարի շուրջ առաջին գործարքները տեղի են ունեցել 62,4-63,1 ռուբլու ընդգրկույթում, սակարկությունների առաջին րոպեների արդյունքներով դոլարի փոխարժեքը կազմել Է 62,44 ռուբլի (-15,5 կոպեկ նախորդ փակման մակարդակի նկատմամբ): Եվրոն ընկել Է մինչեւ 77,2 ռուբլի (-26,25 կոպեկ): Երկարժույթ զամբյուղը (0,55 դոլար եւ 0,45 եվրո) ապրիլի 11-ի փակման մակարդակի նկատմամբ նվազել Է 20,34 կոպեկով՝ մինչեւ 69,08 ռուբլի: Ընդ որում՝ դոլարի փոխարժեքը 1,6276 ռուբլով ցածր Է եղել գործող պաշտոնական փոխարժեքից, եվրոն պաշտոնական փոխարժեքից ցածր Էր 2,0839 ռուբլով:

«Ինտերֆաքս»-ի փորձագետների կարծիքով, ապրիլի 12-ին առեւտրաշրջանի բացումից անմիջապես հետո ոչ մեծ անկումից հետո դոլարի եւ եվրոյի նկատմամբ ռուբլին սկսել Է ամրապնդվել Ռուսաստանի պետական պարտքի գծով ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման սպառնալիքի նվազման կապակցությամբ: Այդ մասին հայտնի Է դարձել ապրիլի 11-ի երեկոյան ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի արած հայտարարությունից: Նա նշել Է, որ առաջվա պես այն կարծիքին Է, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չպետք Է ուղղված լինեն այդ երկրի պետական պարտքի դեմ:

Աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացման ֆոնին նավթի գներն ապրիլի 12-ին շարունակում են աճել այն բանից հետո, երբ դրանք 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշների հասան նախորդ առեւտրաշրջանի արդյունքներով: Լոնդոնի ICE Futures սակարանում Brent-ի հունիսյան ֆյուչերսների արժեքը Երեւանի ժամանակով ժամը 11:03-ի դրությամբ ավելացել են 0,22 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 72,22 դոլար: Միաժամանակ WTI-ի մայիսյան ֆյուչերսի արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) Էլեկտրոնային սակարկություններում բարձրացել Է 0,37 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 67,07 դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am