Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը հետաձգված Է, բայց ոչ չեղարկված

Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը հետաձգված Է, բայց ոչ չեղարկված

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների՝ արդեն ապրիլի լույս 12-ի գիշերն սպասվող ռազմական գործողությունը հետաձգված Է, բայց դրա հետ մեկտեղ չեղարկված չԷ: Երբ նրանք հարված կհասցնեն եւ ինչ կերպ դա կարվի, առայժմ անորոշ Է մնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սակայն Սիրիայի շուրջը լարվածության աստիճանը ապրիլի 11-ի երեկոյան դեմ սկսել Է նվազել: Առաջինը լավ նորությունները հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, ով հայտարարել Է, որ ԱՄՆ-ը դեռ գնահատում Է Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհի ապացույցները:

Նախարարի խոսքով՝ ամերիկացի զինվորականները պատրաստ են «նախագահի հայեցողությանը տրամադրելու (գործողությունների) ռազմական տարբերակները, եթե դրանք տեղին լինեն»: Այս հայտարարությանն արձագանքել են նաեւ շուկաները. ռուբլին, որը վերջին երեք օրը լրջորեն «ընկել Էր» դոլարի եւ եվրոյի նկատմամբ, երեկոյան այդ արժույթների նկատմամբ հարաբերվում Էր թեթեւակի պլյուսով: Ավելի ուշ նաեւ Սպիտակ տունն Է հասկանալ տվել, որ առաջիկա ժամերին ռազմական գործողության սպասել չարժե:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչ Սառա Սանդերսի խոսքով՝ Թրամփը վերջնական որոշում չի ընդունել Սիրիային հարված հասցնելու մասին, քննարկվում են պատասխան գործողությունների ինչպես եղանակի, այնպես Էլ դրա ժամանակի զանազան տարբերակներ: Նա նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ի գործընկերների եւ դաշնակիցների հետ այս հարցի շուրջը կոնսուլտացիաները շարունակվում են: Սակայն Սպիտակ տնից, բացի հարաբերականորեն դրական հայտարարություններից, վերստին նաեւ կոշտ հռետորաբանություն Է հնչել Ռուսաստանի հասցեին: Սառա Սանդերսի խոսքով՝ «Թրամփը գտնում Է, որ Սիրիան ու Ռուսաստանն են պատասխանատվություն կրում (Սիրիայի Դումա քաղաքում) այդ գրոհի համար»: Դեռ ավելին, Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել Է, որ Վաշինգտոնը չի բացառում հնարավոր հարվածը նաեւ Սիրիայում ռուսական ուժերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am