Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել Է 78 ռուբլին

Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել Է 78 ռուբլին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը գերազանցել Է 78 ռուբլին եւ կազմել 78,42 ռուբլի (նախորդ առեւտրաշրջանի փակման համեմատությամբ աճը կազմել Է 3,72 ռուբլի): Դա, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, առաջին անգամ Է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլի 6-ից ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես վկայում են սակարկությունների տվյալները, Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը թարմացրել Է 2016 թվականի դեկտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշը՝ գերազանցելով 63 ռուբլին, եւ կազմել 63,55 ռուբլի (նախորդ փակման նկատմամբ աճը կազմել Է 2,89 ռուբլի): Ռուսաստանի Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը լրագրողների հետ կայացած զրույցում կարծիք Է հայտնել, որ նավթի բարձր գինը թույլ կտա ընթացիկ պայմաններում խուսափել ռուբլու փոխարժեքի լուրջ տատանումներից:

«Չնայած ռուսական ֆոնդային շուկայից օտարերկրյա առանձին ներդրողների դուրս գալուն, մենք այժմ ունենք նավթի բարձր գին: Այդ կապակցությամբ ես նոր լուրջ տատանումներ չեմ սպասում: Բացի այդ, թուլացած ռուբլին օգնում Է ռուսական արտահանմանը, եւ մի շարք ճյուղեր, ամենայն հավանականությամբ, օգուտ կքաղեն այդ փոխարժեքից: Ընդհանուր առմամբ հաշվեկշիռը վատ չԷ, դա շատ չի ազդի տնտեսական աճի վրա»,-նշել Է նա եւ հավելել, որ ֆինանսական շուկայի տրամադրությունները հետագայում կորոշվեն այն միջոցներով, որոնք կառավարությունը կառաջարկի այն ընկերություններին աջակցելու համար, որոնք հայտնվել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժիչ ցուցակում:

Իր հերթին, ինչպես հայտնում Է «Ինտերֆաքս»-ը, ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ելույթ ունենալով Մոսկվայի բորսայի համաժողովում, հայտարարել Է, որ Ռուսաստանի Բանկն ունի անհրաժեշտ գործիքները ֆինանսական անկայունության սպառնալիքը կանխելու համար: Սակայն այժմ դրանց կիրառման անհրաժեշտություն չկա: Խոսելով գնաճի վրա արժութային կուրսի ազդեցության մասին՝ նա նշել Է, որ դա ազդեցության ուղիներից մեկն Է բայց ոչ միակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am