Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոլորակի ամենատարեց տղամարդը պաշտում Է քաղցրեղենը

Մոլորակի ամենատարեց տղամարդը պաշտում Է քաղցրեղենը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինեսի ռեկորդների գրքի վարկածով՝ Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու 112-ամյա բնակիչը ճանաչվել Է մոլորակի ամենատարեց տղամարդը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 10-ին հայտարարել Է համանուն կազմակերպությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աշխարհի ամենատարեց տղամարդ Է ճանաչվել Մասաձո Նոնական, որը ներկայում 112 տարեկան եւ 259 օրական Է: ավելի վաղ երկարակեցության ռեկորդը պատկանում Էր 113-ամյա Ֆրանցիսկո Ֆլիվերեին՝ Իսպանիայից: Նա վախճանվել Է այս տարվա փետրվարին:

Նոնական իր թոռների հետ միասին ապրում Է Հոկայդոյի հյուսիսում գտնվող Մեական լեռան ստորորտին: Նրա հետնորդներն այնտեղ ոչ մեծ հյուրանոց ունեն, որը կառուցված Է տաք աղբյուրների տարածքում: Սովորաբար, պատասխանելով իր երկարակեցության գաղտնիքների վերաբերյալ հարցերին, Նոնական ասում Է, որ պարզապես ապրում Է իր ռիթմով:

Տարիները չեն փոխում Նոնակայի սովորական կենսակերպը. նա պաշտում Է քաղցրավենքը, հատկապես տորթերը, ընթերցում Է թերթեր եւ բավականություն ստանում օնսեններից՝ բնական տաք ջրով վաննաներից, որը հագեցած Է հանքային նյութերով: Ուշագրավ Է, որ ամենատարեց մարդկանց ընդհանուր վարկանիշում Նոնական զբաղեցնում Է միայն 31-րդ տեղը:

Նրանից առաջ բոլոր դիրքերը պատկանում են կանանց: Երկրագնդի ամենատարեց մարդու տիտղոսը նույնպես պատկանում Է Ճապոնիայի բնակչուհուն: 117-ամյա Նաբի Տաձիման, Գինեսի ռեկորդների գրքի վարկածով, մոլորակի միաժամանակ թե ամենատարեց կինն Է, թե ամենատարեց մարդը: Նա ծնվել Է 1900 թվականի օգոստոսի 4-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am