Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Չափարում բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ են կառուցվում

Չափարում բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ են կառուցվում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում բնակվող Սանասար Մկրտչյանի բազմազավակ ընտանիքը նորակառույց բնակարան կունենա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Չափար համայնքի ղեկավար Վարդգես Սաղյանը՝ մանրամասնելով, որ կահավորված 4 սենյականոց տունը կառուցվել է՝ շնորհիվ բարերար Վարուժան Գրիգորյանի:

Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2015 թվականի աշնանը, և շուտով բնակարանը կհանձվի շահագործման:

«Այժմ կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ: Այն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր տունը» ծրագրի շրջանակներում, որում ներառված են 5 և ավելի երեխա ունեցող արցախցի ընտանիքները»,- նշել է Վ. Սաղյանը և հավելել, որ բացի դրանից համայնքում ընթացքի մեջ է բազմազավակ ընտանիքի՝ Սարգսյանների տան կառուցման աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am