Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտորին

Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտորին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ապրիլի 9-ին ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով  հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ այդ համատեքստում շեշտելով ինժեներատեխնիկական և բնական գիտությունների համատեղ կլաստերներ ձևավորելու նախաձեռնությունը, որը հիմքեր կստեղծի երկու երկրների գիտակրթական ներուժի՝ առավել արդյունավետ դրսևորման և զարգացման համար: Անդրադառնալով վերջերս Մոսկվա կատարած պաշտոնական այցին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ գիտության ոլորտում համագործակցության խորացման և զարգացման նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել  Ռուսաստանի գիտական խոշոր կենտրոնների, մասնավորապես, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ՝ միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով նախարար Լևոն Մկրտչյանին ընդունելության համար՝ ռեկտոր Պողոսյանը կարևորել է հայ-ռուսական   գիտակրթական համագործակցության  ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, մասնավորապես համալսարանական գիտության և բնագիտական ուղղությունների համատեքստում: Նա պատրաստակամություն է հայտնել  ակտիվացնել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հարաբերությունները Հայաստանի համալսարանական գիտական կենտրոնների հետ՝  գիտական կոնկրետ  ծրագրերի իրականացման 
համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են համալսարանական գիտության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am