Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Գլենդելի նորընտիր հայ քաղաքապետն առանձնացրել է իր պաշտոնավարման առաջնահերթությունները

Գլենդելի նորընտիր հայ քաղաքապետն առանձնացրել է իր պաշտոնավարման 
առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանն առանձնացրել է այն առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինելու իր պաշտոնավարման ընթացքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ զարկ է տրվելու մատչելի գներով բնակարանների շինարարությանը՝ հաշվի առնելով այն, որ կյանքը «շատ է թանկացել»: Կարևորագույն աշխատանքների թվում է լինելու նաև տրանսպորտի բարելավումը: Սինանյանը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքային խորհրդի անդամներին, ովքեր իրեն են վստահել քաղաքապետի պաշտոնը՝ նշելով, որ դա ոչ միայն մեծ պատիվ է, այլև լուրջ պատասխանատվություն: «Աշխատելու եմ Գլենդելի բարեկարգման և կյանքի որակի լավացման համար»,-ասաց Սինանյանը:

Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։

Սինանյանը մասնագիտությամբ իրավաբան է, քաղաքագետ: Նա որպես Գլենդելի քաղաքապետ պաշտոնավարել էր նաև 2014-2015 թվականներին: Երկրորդ անգամ այս պաշտոնին 2018 թվականի ապրիլի 3-ին նրան ընտրել են քաղաքային խորհրդի անդամները:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ