Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջազի միջազգային օրը կնշվի մեծ համերգային ծրագրով

Ջազի միջազգային օրը կնշվի մեծ համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազի երկրպագուներին մեծ տոն է սպասվում:  Ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը, Երևանում ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հայտնի ջազմեններ: Այս մասին «Իրավունք» թերթի «Ուղիղ կապ» նախագծում հայտնեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

«Այս տարի լրանում է նաև հայկական ջազի 80-ամյակը: Ուստի  Գաֆեսճեան արվեստի կենտրոնի տարածքում գեղեցիկ համերգ է անցկացվելու: Այն բաղկացած կլինի  երկու մասից: Արտերկրից  հրավիրել ենք երկու հանրահայտ երաժիշտների, հանդես կգան նաև հայկական ջազի վարպետները` Մարտին Վարդազարյանը, Ստեփան Շաքարյանը, Երվանդ Երզնկյանը և այլք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

2011թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

 Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև: 

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր... Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am