Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic»-ի 3-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորն աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: Պարտիան ավարտվել է 31-րդ քայլում:

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am