Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

NASA-ն աստղադիտակ Է դուրս բերելու ուղեծիր արտամոլորակների որոնման համար

NASA-ն աստղադիտակ Է դուրս բերելու ուղեծիր արտամոլորակների որոնման համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների տիեզերական գերատեսչությունը՝ NASA-ն, ավարտում Է ապրիլի 16-ին նոր աստղադիտակ ուղեծիր դուրս բերելու վերջին նախապատրաստությունները՝ կյանքի համար պիտանի մոլորակների որոնման նպատակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, NASA-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել Է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար Ջորջ Ռիքերը, խումբ, որն զբաղվում Է այս ծրագրի իրականացմամբ:

Նրա խոսքով՝ հատուկ հանձնաժողովը մարտի 15-ին հաստատել Է Transiting Exoplanet Survey Satellite (TESS) կոչվող ապարատի պատրաստությունը թռիչքին: Քանավերալի հրվանդանի (Ֆլորիդայի նահանգ) տիեզերակայանից արձակման համար կօգտագործվի SpaceX ընկերության արտադրության Falcon 9 տանող հրթիռը: «Մենք ակնկալում ենք, որ TESS-ը կհայտնաբերի մի շարք մոլորակներ, որոնց մթնոլորտի քիմիական բաղադրությունը կարող Է հետաքրքրություն ներկայացնել կենսաբանական տեսակետից»,- նշել Է Ռիքերը: Ինչպես, իր հերթին, ասել Է NASA-ի ներկայացուցիչ Սթիվեն Ռայնհարթը, այդ աստղադիտակը «հետազոտությունների համար դուռ Է բացում միանգամայն այլ մակարդակով»:

«Մենք կկարողանանք ուսումնասիրել առաձին մոլորակներ եւ քննարկել դրանց միջեւ եղած տարբերությունները: Դա նոր դարաշրջան Է արտամոլորակների հետազոտության բնագավառում»,- ընդգծել Է նա:

TESS-ն իր երկամյա առաքելության ընթացքում կկենտրոնանա այն աստղերի վրա, որոնք գտնվում են Երկրից մինչեւ 300 լուսային տարի հեռավորության վրա: Ենթադրվում Է, որ աստղադիտակը, որը հանդերձված Է չորս լայնանկյուն խցիկներով, կուսումնասիրի ավելի քան 200 հազար աստղեր՝ դրանց պայծառ ֆոնի վրա մանրիկ բծեր բացահայտելու նպատակով, որոնք կարող են մոլորակներ լինել: Ընդամենը գիտնականները մտադիր են հայտնաբերել մի քանի հազար արտամոլորակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am