Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գրքի մոտիվներով. Hollywood Reporter

ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գրքի մոտիվներով. Hollywood Reporter

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ռոուչը, որն աշխատում Է Օսթին Փաուերսի մասին կատակերգությունների վրա, կնկարահանի հեռուստասերիալ, որի հիմքում կլինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hollywood Reporter հրատարակությունը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Ռոուչը, որն «Էմմի» մրցանակի դափնեկիր Է («Լավագույն մինի-սերիալ կամ ֆիլմ») 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին պատմող «Խաղը փոխվել Է» հեռուստատեսային ֆիլմի համար, նաեւ կդառնա սերիալի գործադիր պրոդյուսերը: Թե որ ընկերությունը կզբաղվի հեռուստաֆիլմի ցուցադրմամբ, առայժմ հայտնի չԷ: Հունվարին հայտնի Է դարձել, որ հեռուստասերիալի հիմքում կդրվի Վուլֆի «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը:

Բեսթսելլերի Էկրանավորման իրավունքը ձեռք Է բերել Endeavor Content ընկերությունը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, գործարքի արժեքը հասնում Է միլիոնավոր դոլարների: Սերիալի գործադիր տնօրենը կդառնա Վուլֆն ինքը: Սպիտակ տունը կտրականապես հերքել Է Վուլֆի գրքի բովանդակությունը, իսկ Թրամփի անձնական փաստաբանը Վուլֆին եւ հրատարակչին նամակ Է ուղարկել՝ պահանջելով դադարեցնել գրքի հրատարակումն ու տարածումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am