Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար

Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում ընտրվել են քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղարը և փոխնախագահները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով, ընտրվել է կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար և քաղաքական խորհրդի հինգ փոխնախագահներ։

ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը և Արմեն Արզումանյանը։ Միքայել Մելքումյանն ընտրվել է ծրագրային-գաղափարական հարցերով փոխնախագահ, Սերգեյ Բագրատյանը` կուսակցական-կազմակերպչական հարցերով փոխնախագահ, Վարդան Վարդանյանը` տարածքային կառույցների հետ աշխատանքը համակարգող փոխնախագահ, Վահե Էնֆիաջյանը՝ երիտասարդության և կուսակցական կադրային ռեսուրսները համակարգող փոխնախագահ, Արմեն Արզումանյանը՝ արտաքին քաղաքական հարցերով փոխնախագահ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am