Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Քաթարում է. միջազգային օրակարգում են քաղպաշտպանության խնդիրները

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Քաթարում է. միջազգային օրակարգում են 
քաղպաշտպանության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ, ICDO) գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովի հրավերով, մեկնել է Քաթարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու մարտի 27-28-ն այնտեղ անցկացվող Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության  Գլխավոր Ասամբլեայի 23-րդ նստաշրջանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Միջոցառումն անցկացվում է Քաթարի վարչապետ և ներքին գործերի նախարար Ն.Գ. Շեյխ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա Ալ Թանիի հովանու ներքո:

ՔՊՄԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին մասնակցում են 21 երկրի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պատասխանատու կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանդիպման նպատակն է ամփոփել կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները, քննարկել ոլորտում առկա խնդիրները և նախանշել առաջիկա տարիների անելիքները: ՔՊՄԿ անդամ երկրների համար սա քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը կատարելագործելու վերաբերյալ գաղափարներ և օգտակար փորձ  փոխանակելու հարթակ է:  

Եռօրյա միջոցառման շրջանակում տեղի արագ արձագանքման ուժերի ներգրավմամբ կանցկացվի նաև ցուցադրական դաշտային վարժանք: 

Հայաստանը Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությանն անդամակցում է 1994 թվականից, և ՀՀ ԱԻ  նախարարությունը տարբեր ձևաչափերով համագործակցում է կազմակերպության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am