Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինացի գիտնականների մշակած տիեզերական ապարատը կարող Է ձեւափոխվել թռչելու ընթացքում

Չինացի գիտնականների մշակած տիեզերական ապարատը կարող Է ձեւափոխվել թռչելու ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրող-հրթիռների տեխնոլոգիաների չինական ակադեմիան (CALT) հայտարարել Է օդատիեզերական թռչող ապարատի մշակման մասին, որը կարող Է փոխել իր կոնֆիգուրացիան թռիչքի ժամանակ: Ակադեմիայի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, տիեզերանավի ստեղծման համար նախատիպ Է դարձել մեղվի մարմինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հայտարարության մեջ ասվում Է, որ «թռչող ապարատի ձեւափոխվելու՝ կորպուսի կոնֆիգուրացիան փոխելու կարողությունը, թույլ կտա թռիչիքի ժամանակ նվազեցնել դիմադրությունը եւ վառելիքի ծախսերը»: Առաջին փորձարկումների տվյալներով՝ «այս ինովացիան թույլ Է տալիս աԷրոդինամիկական դիմադրությունը նվազեցնել ավելի քան 20 տոկոսով, ինչը, իր հերթին, մեծացնում Է վառելիքի օգտագործման արդյունավետությունը»:

Ինչպես նշում Է ինժեներ Հու Գոտունը, նման դրական արդյունքը «մեծ նշանակություն ունի ոչ միայն օդատիեզերական արդյունաբերության զարգացման, այլեւ օդատիեզերանավերի առեւտրային շուկայում մշակման ապագա տարածման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am