Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանը կմասնակցի ՄՀՄԻ անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին

Լևոն Մկրտչյանը կմասնակցի ՄՀՄԻ անդամ-պետությունների լիազոր 
ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մարտի 26-ից 27-ը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Նստաշրջանի շրջանակում տեղի է ունենալու «ՄՀՄԻ - նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովը, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ, դեսպաններ և այլ պատվավոր հյուրեր միջազգային գիտական համայնքից: Գիտաժողովում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է գալու ելույթով:

Նստաշրջանի օրակարգային հարցերից են ՄՀՄԻ առաջատար լաբորատորիաների ձեռքբերումների ներկայացումը, ՄՀՄԻ երկարաժամկետ ռազմավարական ծրագրի նախագծի մշակման աշխատանքների ընթացքի քննարկումը և գիտական խորհրդի առաջարկությունների ամփոփումը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումը ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am