Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների մարտի 22-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների մարտի 22-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների մարտի 22-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «մարտի 22-ին, ժամը 8.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում թիվ 41 երթուղու ավտոբուսի վարորդի արգելակելու հետևանքով 33-ամյա ուղևորուհին սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 22-ին, ժամը 16.25-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 40 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲԻԴ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Մարտի 22-ին, ժամը 18.00-ին, «ԲԻԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 

Մարտի 17-ին, ժամը 16.45-ին, Երևանի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում թիվ 42 երթուղու «ԳԱԶ-32213» միկրոավտոբուսի վարորդի արգելակելու հետևանքով 55-ամյա ուղևորուհին սրահում ընկել է և մարտի 22-ին մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 22-ին, ժամը 20.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 27 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել 22 և 21 տարեկան երկու երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 22-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի Մ1 ճանապարհի 23-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 22-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Թալին-Արմավիր ճանապարհի 17-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտամիջյան քարերին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.45-ին, վարորդը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 22-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ խճուղու Այնթապ գյուղի 9-րդ փողոցի 5/1 տան դիմաց բախվել է մետաղյա արկղի, այնուհետև` ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 22-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դուրան թաղամասի 6-րդ փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21124» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21124»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գյուլագարակ-Գարգառ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 22-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցում կվադրոցիկլի վարորդը փորձել է շրջանցել դիտահորը, կորցրել է կառավարումը և վայր է ընկել. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am