Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գիտնականները կյանքը երկարացնելու դյուրին միջոց են գտել

Գիտնականները կյանքը երկարացնելու դյուրին միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դյուքի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ապացուցել են, որ նույնիսկ կարճաժամկետ ֆիզիկական բեռնվածությունները նվազագույնի են հասցնում սիրտ-անոթային հիվանդությունների եւ վաղաժամ մահվան ռիսկը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մասնագետների հոդվածը հրապարակված Է Journal of the American Heart Association հանդեսում: Այդ մասին հաղորդվում Է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում:

Մասնագետները վերլուծել են այն տվյալները, որոնք ստացվել են 40-ից բարձր տարիքի 4840 մարդկանց մասնակցությամբ կատարված երկարաժամկետ ուսումնասիրությունների ժամանակ: Կամավորների նկատմամբ դիտարկումներն անցկացվել են 2003-ից մինչեւ 2006 թվականն ընկած ժամանակաշրջանում, ընդ որում՝ մասնակիցները աքսելերոմետրեր (արագացումաչափ) Էին կրում իրենց ամենօրյա ֆիզիկական բեռնվածության քանակական գնահատման համար: Գիտնականները տվյալների ազգային բազայի հիման վրա պարզել են, որ 2011 թվականին ողջ Էր մնացել 4140 մարդ: Պարզվել Է, որ այն անձանց մոտ, որոնց ֆիզիկական ակտիվությունը տեւել Է օրական ոչ ավելի, քան 20 րոպե, վաղաժամ մահվան ռիսկը ամենաբարձրն Է եղել: Մեկ ժամվա բեռնվածությունը վաղաժամ մահվան հավանականությունը նվազեցրել Է կրկնակի, իսկ 100 րոպեն՝ 76 տոկոսով: Դրա հետ մեկտեղ առողջության համար օգտակար են վերելակների փոխարեն աստիճաններից օգտվելը, ինչպես նաեւ արագ քայլքը:

ԱՄՆ-ի առողջապահության նախարարության եւ սոցիալական ծառայությունների հանձնարարականների համաձայն, չափավոր ֆիզիկական բեռնվածություններին հարկավոր Է հատկացնել շաբաթական առնվազն 150 րոպե, ընդ որում՝ դրանք իրենցից պետք Է ներկայացնեն ավելի քան 10 րոպե տեւողությամբ վարժությունների համալիր: Սակայն նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ակտիվությունը կարող Է ընդմիջվել, եւ անհրաժեշտ ժամանակը կարող Է կուտակվել օրվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am