Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառլա Բրունին հրապարակավ հանդես Է եկել ի պաշտպանություն իր ամուսնու՝ Սարկոզիի

Կառլա Բրունին հրապարակավ հանդես Է եկել ի պաշտպանություն իր ամուսնու՝ Սարկոզիի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Կառլա Բրունի Սարկոզին հրապարակավ հանդես Է եկել ի պաշտպանություն իր ամուսնու՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի, որի դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հպարտանում եմ քեզանով, իմ սե՛ր, որովհետեւ դու հասկանալի ես, դու իրավացի ես, դու ուժեղ ես, հպարտանում եմ, թե ինչպես ես քեզ պահում՝ չնայած այդ ամենին, չնայած ողջ աղտեղությանը»,- գրել Է Բրունին Instagrami-ի իր Էջում:

Հաղորդագրությունը հրապարակված Է ֆրանսերեն, իտալերեն եւ անգլերեն լեզուներով: Մարտի 21-ի երեկոյան 25 ժամ հարցաքննությունից հետո՝ քնադադարով, Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրել 2007 թվականին Լիբիայից նրա նախագահական ընտրարշավի հնարավոր ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակներում: Նախկին նախագահին մեղսագրվում Է պասսիվ կոռուպցիա, ընտրական ընտրարշավի անօրինական ֆինանսավորում եւ լիբիական պետական միջոցների թաքուցում: 2012 թվականի գարնանը Mediapart ֆրանսիական հրատարակությունը հրապարակել Է փաստաթղթեր, որոնցում խոսվում Էր Լիբիայի իշխանությունների կողմից Սարկոզիի նախագահական ընտրարշավի կարիքների համար 50 մլն եվրոյի փոխանցման մասին: Այս գործով դատաքննությունը Ֆրանսիայում մինչեւ այժմ շարունակվում Է:

Ներկայում Սարկոզին գտնվում Է դատական հսկողության ներքո, որը նախատեսում Է այս գործով մի շարք մեղադրյալների հետ շփվելու արգելք եւ մի շարք երկրներ, այդ թվում՝ Լիբիա այցելելու անհնարինություն: Մարտի 21-ին Սարկոզիի փաստաբանը հայտարարել Է, որ մտադիր Է բողոքարկել սահմանափակումները, որոնք դատարանի կողմից դրվել են Սարկոզիի վրա, եւ պաշտպանել Ֆրանսիայի նախկին նախագահի անմեղությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am