Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում վինիլային եւ CD-սկավառակների վաճառքները գերազանցել են վճարովի երաժշտության ներբեռնման եկամուտները

ԱՄՆ-ում վինիլային եւ CD-սկավառակների վաճառքները գերազանցել են վճարովի երաժշտության ներբեռնման եկամուտները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի շուկայում 2017 թվականին վինիլային ձայնապնակների եւ երաժշտական CD-սկավառակների վաճառքն ավելի մեծ եկամուտ Է բերել, քան առցանց-ռեսուրսները, որոնք առաջարկել են կոմպոզիցիաներ ներբեռնել վճարման դիմաց: Մարտի 22-ին այս մասին հայտնել Է «Վերջ» ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Ձայնագրության ասոցիացիայի զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ մեկ տարում ամերիկացիները ներբեռնել են 1,3 միլիարդ դոլարի կոմպոզիցիաներ եւ 1,5 միլիարդ դոլար են ծախսել CD-սկավառակների եւ վինիլների վրա: Ֆիզիկական կրիչների վրա երաժշտության վաճառքները 2011 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել են վճարովի ներբեռնումից ստացված եկամուտները: Ըստ որում երկու կատեգորիաներն Էլ վաճառքների տարեկան անկում են արձանագրել, մինչդեռ մեծանում են հոսքային աուդիոյի ծառայությունների, ինչպիսիք են Spotify-ը («Սփոթիֆայ») եւ Apple Music-ը («Էփլ մյուզիք»), եկամուտները:

2017 թվականին այդ ծառայությունները վաստակել են ավելի քան 5,7 միլիարդ դոլար՝ 43 տոկոսով ավելի, քան անցյալ տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am