Կուբանում գունավոր անձրեւ Է տեղացել Հյուսիսային Աֆրիկայի ավազամրրիկների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի մի շարք շրջաններում մարտի 23-ի առավոտյան եղել են տեղումներ կարմիր եւ գորշ գույնի ձյան եւ անձրեւի տեսքով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Կրասնոդարի երկրամասային հիդրոօդերեւութաբանական կենտրոնի ղեկավար Անդրեյ Բոնդարը: «Ամպամած ճակատը երկրամասի տարածք Է եկել Միջերկրական ծովի՝ Կրետե կղզու եւ Հյուսիսային Աֆրիկայի կողմից, որտեղ ավազամրրիկներ են արձանագրվել:
Փոշու մասնիկները խտացել են մթնոլորտում, եւ գունավոր անձրեւ Է տեղացել»,- ասել Է Բոնդարը: Նա ընդգծել Է, որ տեղումները «քիմիական չեն եւ վտանգ չեն ներկայացնում մարդկանց կյանքի եւ առողջության համար»: Բացի դրանից, սոցիալական ցանցերի օգտատերերը գունավոր ձյան մասին են հայտնում Սոչիի «Ռոզա Խուտոր» առողջավայրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում