Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Curiosity մարսագնացը 2000 օր աշխատել Է Մարսի մակերեւույթին. NASA

Curiosity մարսագնացը 2000 օր աշխատել Է Մարսի մակերեւույթին. NASA

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Curiosity մարսագնացը մարտի 23-ին տոնում Է Մարսի մակերեւույթին աշխատելու երկու հազարերորդ օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ն: Curiosity մարսագնացը՝ NASA-ի չորրորդ ռովերը, կարմիր մոլորակի մակերեւույթի վրա վայրԷջք Է կատարել 2012 թվականի օգոստոսի 6-ին՝ Գեյլի խառնարանում վայրԷջքի բարդագույն գործընացից հետո:

Անցած տարիներին մարսագնացը հաջողությամբ Է կատարել իր առաքելության բոլոր հիմնական խնդիրները՝ հայտնաբերելով տաք քաղցրահամ լճերի եւ գետերի հետքեր Մարսի վրա, եւ կատարել Է բազմաթիվ այլ հայտնագործություններ: Չնայած բոլոր տեխնիկական խնդիրներին, NASA-ի չորրորդ ռովերն, ինչպես եւ դրա ավագ եղբայր Opportunity-ին, արդեն շատ ավելի երկար Է աշխատել Մարսի մակերեւույթի վրա, քան գիտնականներն սկզբնապես հաշվարկել Էին՝ երկու հազար մարսային օր 668 օրվա փոխարեն:

Այդ ժամանակաընթացքում մարսագնացն անցել Է 18,7 կիլոմետր եւ բարձրացել Շարպ լեռան գրեթե մինչեւ գագաթը, որի լանջերն այժմ ուսումնասիրում Է: Curiosity-ի ինժեներական թիմի գնահատումներով՝ ջերմության եւ Էլեկտրականության պլուտոնիումային գեներատորները կաշխատեն եւս շուրջ 7 – 8 տարի, ինչը նրան թույլ կտա հարմարավետությամբ ապրել մինչեւ NASA-ի հաջորդ ռովերի՝ «Մարս-2020» մարսագնացի վայրԷջքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am