Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քրիս Էվանսը Ամերիկայի Կապիտանի ամպլուայից կհրաժարվի «Վրիժառուներ-4»-ից հետո. NYT

Քրիս Էվանսը Ամերիկայի Կապիտանի ամպլուայից կհրաժարվի «Վրիժառուներ-4»-ից հետո. NYT

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոդերասան Քրիս Էվանսը մտադիր Է Ամերիկայի Կապիտանի գերհերոսի դերը թողնել 2019 թվականին Էկրաններին «Վրիժառուներ» ֆրանշիզայի թվով չորրորդ ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին հայտնել Է The New York Times թերթը:

«Ավելի լավ Է գնացքից իջնել նախքան այնտեղից քեզ դուրս կգցեն»,-հրատարակությունը մեջբերում Է 36-ամյա դերասանի խոսքը: Թերթը երաշխավորում Է, որ այս արտահայտությունը վերաբերում Է հենց «Վրիժառուներ»-ում դերասանի խաղացած դերին: Սկզբնապես Marvel Studios կինոստուդիայի պարտավորագիրը նախատեսում Էր Էվանսի նկարահանումները ժողովրդականություն վայելող կոմիքսների վեց Էկրանավորումներում: Այնուհետեւ պարտավորագիրն ընդլայնվել Է եւս մեկ ժապավենով՝ նկատի առնելով պատկառելի դրամամուտքերը եւ հերոսի ժողովրդականությումը: Դերասանը նկարահանվել Է հատկապես Ամերիկայի Կապիտանին վերբերող երեք ֆիլմերում՝ «Առաջին վրիժառուն» (2011 թ.), «Առաջին վրիժառուն. այլ պատերազմ» (2014 թ.) եւ «Առաջին վրիժառուն. դիմակայություն» (2016 թ.): Միջանկյալ Էկրան են բարձրացել հերոսների ավելացված կազմով ժապավեններ՝ «Վրիժառուները» (2011 թ.) եւ «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» (2015 թ.):

Ապրիլին կինոթատրոններում կմեկնարկի «Վրիժառուներ. անվերջության պատերազմը» կինոնկարի ցուցադրությունը, որին մեկ տարի անց կհաջորդի չորրորդ մասը: Այն դեռեւս անվանում չունի եւ կատալոգներում հիշատակվում Է որպես «Վրիժառուներ-4» (2019 թ.): «Անվերջության պատերազմի» հերոսների թվում են՝ Սարդ-Մարդը՝ Թոմ Հոլանդի դերակատարմամբ, Նեբուլան (Քերըն Գիլան), Սեւ այրին (Սքառլեթ Յոհանսոն), Երկաթե մարդը (Ռոբերտ Դաունի-կրտսեր), Դոկտոր Սթրենջը (Բենեդիկտ Քամբերբեթչ), Թորը (Քրիս Հեմսվորթ) եւ ուրիշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am