Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բելառուսի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան

Բելառուսի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 22-ին ժամանել Է Վրաստան: Նրա դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի Է ունեցել Թբիլիսիում Նախագահի պալատում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արարողությունից հետո Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եւ Լուկաշենկոն առանձնացել են բանակցություններ վարելու համար:

Նախատեսվում Է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Կարծարծվեն նաեւ քաղաքականության բնագավառում համագործակցության հարցերը, միջազգային հարթակներում երկրների շփումները, աշխարհի ու տարածաշրջանի իրադրությունը: Բանակցությունների արդյունքում ծրագրվում Է ստորագրել մի շարք փաստաթղթեր: Ինչպես ճշտել Է վրացական պետության ղեկավարի վարչակազմը, նախագահները հանդիպումներ կանցկացնեն դեմառդեմ եւ ընդլայնված ձեւաչափով:

Բացի այդ պլանավորված են Լուկաշենկոյի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Միաժամանակ Թբիլիսիում անցկացվում են Մինսկի օրերը (մարտի 21-23-ին): Այսօր մեկնարկել Է վրաց-բելառուսական գործարար համաժողովը, հաղորդել Է Sputnuk-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am