Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լեհաստանի քաղաքացիների գրեթե երրորդ մասը ցանկանում Է, որ երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից

Լեհաստանի քաղաքացիների գրեթե երրորդ մասը ցանկանում Է, որ երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի քաղաքացիների գրեթե երրորդ մասը ցանկանում Է, որ երկիրը դուրս գա Եվրամիության կազմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Կազիմիր Պուլավսկու հիմնադրամի սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հարցման տվյալների համաձայն, Եվրամիության կազմից երկրի դուրս գալու օգտին հանդես Է գալիս լեհերի 29,81 տոկոսը:

Հակառակ կարծիքն Է պաշտպանում հարցման մասնակիցների 47,37 տոկոսը, եւս 22,82 տոկոսը հայտարարել Է, որ կարծիք չունի այդ թեմայի վերաբերյալ: Ուսումնասիրությունն անցկացվել Է երկու անգամ՝ հունվարին եւ մարտին, դրան մասնակցել Է 50 հազար մարդ: Ընդ որում՝ Եվրամիության կողմից Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեպքում Polexit-ի կողմնակիցների տոկոսն աճում Է մինչեւ 32,05, նշվում Է հետազոտության մեջ: Նման իրավիճակում հարցվածների 28,55 տոկոսը կնախընտրեր, որ Վարշավան փոխեր քաղաքականությունը՝ այն հարմարեցնելով Եվրահանձնաժողովի պահանջներին:

Մասնակիցների եւս 13,15 տոկոսն այն համոզմունքն Է հայտնել, որ նման իրավիճակում ոչ մի գործողություն չպետք Է ձեռնարկել: Այս հարցի վերաբերյալ իր կարծիքը դժվարացել Է հայտնել հարցվածների 26,25 տոկոսը: 2017 թվականի ապրիլին Rzeczpospolita հրատարակության համար անցկացված հարցման ընթացքում Եվրամիությունից Լեհաստանի դուրս գալու օգտին արտահայտվել Էր դրա մասնակիցների 12,5 տոկոսը, դեմ՝ 76 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]