Lego-ի 500 հազար խորանարդիկները վերածել են Toyota Camry-ի
17:08, 22 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lego-ի հավաստագրված մասնագետ ավստրալացի Ռայան «Բրիքման» Մաքնոթը կոնստրուկտորով հավաքել Է նոր սերդնի Toyota Camry-ի լիաչափ պատճենը:
Սեդանի մոդելի զանգվածը կազմել Է երկու տոննա, իսկ դրա կառուցման համար պահանջվել Է ավելի քան երկու ամիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Camry-ի Lego պատճենը բաղկացած Է 500 հազար դետալներից:
Այն ունի բոլոր անհրաժեշտ լոգոտիպերը եւ խորհրդանիշերը, ինչպես նաեւ աշխատող ցոլալապտերները, հետին լապտերները եւ դարձակները: Ավտոմեքենայի հավաքումը տեւել Է 900 ժամ, ինչը 40 անգամ շատ Է, քան Toyota-ն ծախսում Է իսկական Camry-ի թողարկման վրա: Toyota Camry-ի լիաչափ պատճենը կցուցադրվի Մելբուռնի Թանգարանի Մաքնոթի Brickman Awesome պատկերասրահում մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի վերջը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում