Կառավարությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համարեց անհետաձգելի
13:49, 22 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն անհետաձգելի համարեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 22-ի նիստում:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել նշված օրենքի նախագծին և համաձայնագիրը ներկայացրել Ազգային ժողովի վավերացմանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսում է համաձայնագիրը վավերացնել արդեն ապրիլին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում