Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սարկոզիին մեղադրանքներ առաջադրվեցին, նա կգտնվի դատական վերահսկողության ներքո. Le Monde

Սարկոզիին մեղադրանքներ առաջադրվեցին, նա կգտնվի դատական վերահսկողության ներքո. Le Monde

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրվել Լիբիայի կողմից 2007 թվականի նրա նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով: Մարտի 21-ին այս մասին հայտնել Է Le Monde թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պետության նախկին ղեկավարը կգտնվի դատական վերահսկողության ներքո:

Մեղադրանքներն առաջադրվել են «Պասիվ կոռուպցիա (կաշառքների ստացում), «Նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորում», Լիբիայի «Պետական միջոցների անօրինական ստացում եւ տնօրինում» հոդվածներով: Կոռուպցիայի, ֆինանսական եւ հարկային իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչությունում հարցաքննությունից հետո, որը տեւել Է 26 ժամ, Սարկոզին մեկնել Է տուն՝ Փարիզի 16-րդ օկրուգ: Թե Սարկոզիի նկատմամբ դատական վերահսկողության հատկապես ինչ միջոցներ կկիրառվեն, չի ճշտվում: Ինչպես BFMTV հեռուստաալիքին հայտնել են իրավաբանական շրջանների աղբյուրներ, Սարկոզին ժխտում Է մեղքը առաջադրված մեղադրանքների առնչությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am