Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանն ու Շտայնմայերը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Էրդողանն ու Շտայնմայերը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կողմերը գլխավորապես քննարկել են երկկողմ հարաբերությունները՝ համաձայնության գալով նոր խթան հաղորդել դրանց: Հիշեցնելով, որ նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել կանցլերի պաշտոնը կրկին ստանձնած Անգելա Մերկելի հետ՝ Էրդողանը ցանկություն է հայտնել շարունակելու երկխոսությունը Գերմանիայի նոր կառավարության հետ:

Թուրքիայի նախագահը Շտայնմայերին տեղեկություններ է փոխանցել նաև սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am