Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Amazon-ն առաջ Է անցել Alphabet-ից եւ կապիտալացմամբ երկրորդը դարձել աշխարհում

Amazon-ն առաջ Է անցել Alphabet-ից եւ կապիտալացմամբ երկրորդը դարձել աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon.com ինտերնետ-մանրավաճառը մարտի 20-ի սակարկությունների արդյունքներով առաջին անգամ առաջ Է անցել Alphabet-ից՝ Google-ի հոլդինգային ընկերությունից, եւ կապիտալացման չափով երկրորդ ընկերությունն Է դարձել աշխարհում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Financial Times-ը: Մեկ օրում Alphabet-ի բաժնետոմսերի գնանշումներն իջել են 0,2 տոկոսով, մինչդեռ Amazon-ի արժեթղթերը 2,7 տոկոսով թանկացել են: Արդյունքում՝ Amazon-ի շուկայական արժեքն այժմ կազմում Է 768 միլիարդ դոլար՝ Alphabet-ի 761 միլիարդ դոլարի դիմաց:

Apple-ը շարունակում Է զբաղեցնել առաջին հորիզոնականը՝ 889 միլիարդ դոլարի կապիտալացմամբ: Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, Forbes հանդեսի վարկածով, դարձել Է 2017 թվականի ամենահարուստ մարդը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am