Cambridge Analytica ընկերության ղեկավարը ժամանակավորապես հեռացվել Է գործերից
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Cambridge Analytica ընկերության ղեկավարը, ընկերություն, որին կասկածում են Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալների հավաքման մեջ, ժամանակավորապես հեռացվել Է գործերից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press Association գործակալությունը:
Cambridge Analytica-ի վարչությունը հայտարարել Է գործադիր ղեկավար Ալեքսանդեր Նիքսի լիազորությունների գործողության դադարեցման մասին՝ անհապաղ ուժի մեջ մտցնելով այդ որոշումը, նշել Է գործակալությունը: Ավելի վաղ The New York Times, թերթը հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի ֆիրմային հաջողվել Է հավաքել Facebook սոցիալական ցանցի ընդհանուր առմամբ ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի:
Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել Է օգտատերերին քաղաքական գովազդի առաքումը՝ նրանց ձայների վրա ազդելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում