Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս 2022

Ազնավուրը համերգներ կունենա Ճապոնիայում

Ազնավուրը համերգներ կունենա Ճապոնիայում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով 93 տարեկանում էլ շարունակում է ակտիվ բեմական կյանքով ապրել, համերգներ կունենա Ճապոնիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է համերգների կազմակերպմամբ զբաղվող Hayashi International Promotion-ի պաշտոնական կայքը:

Համերգները տեղի կունենան շանսոնյեի ծննդյան օրվան նախորդող և հաջորդող օրերին՝ մայիսի 21-ին Օսակա քաղաքում և 23-ին` Տոկիոյի Սիբույա շրջանում:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]