Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ զինվորական ծառայությունից տարկետում կստանան
21:51, 20 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի մի խումբ անդամներ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում :
Մասնավորապես, մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կստանան Արմեն Նահապետյանը, Դերենիկ Սարգսյանը և Միհրան Վահեի Պետրոսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում