Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ զինվորական ծառայությունից տարկետում կստանան

Armenpress 21:51, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի մի խումբ անդամներ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում :

Մասնավորապես, մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կստանան Արմեն Նահապետյանը, Դերենիկ Սարգսյանը և Միհրան Վահեի Պետրոսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am