Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արքայազն Հարրին եւ նրա հարսնացուն ընտրել են հարսանեկան տորթը եւ հրուշակագործին

Արքայազն Հարրին եւ նրա հարսնացուն ընտրել են հարսանեկան տորթը եւ հրուշակագործին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Հարրին եւ նրա հարսնացուն՝ Մեգան Մարքլը, ընտրել են այն հուշակագործին, որը պետք Է թխի իրենց հարսանիքի տորթը: Ընտրությունն արվել Է լոնդոնցի հայտնի հուշակագործ Քլեր Փթաքի օգտին, որը Լոնդոնի արեւմուտքում գտնվող Violet հրուշակեղենի փռի սեփականատերն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նրանք Քլեր Փթաքին պատվիրել են կիտրոնա-շամբուկի տորթ: Այն կզարդարվի սերուցքային կրեմով եւ թարմ ծաղիկներով: Քենսինգթոնյան պալատի հաղորդագրության մեջ ասվում Է, որ տիկին Փթաքը թխած տորթն աչքի Է ընկնելու իր «վառ գարնանային համով»:

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը պլանավորված Է գարնան վերջին՝ մայիսի 19-ին: Քլեր Փթաքը, որը մեծացել Է Կալիֆոռնիայում, իր թխվածքներում նախընտրում Է օգտագործել օրգանական եւ սեզոնային բաղադրիչներ: Քենսինգթոնյան պալատի հայտարարության մեջ ասված Է, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը անհամբերությամբ են սպասում այն պահին, երբ իրենք կկարողանան իրենց հյուրերին հյուրասիրել այդ տորթով: Ընդամենը հարսանիքին, որը կայանալու Է մայիսի 19-ին, հրավիրված Է 2 հազար 640 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am