Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել կանադացի մաթեմատիկոս Լենգլենդսը

Աբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել կանադացի մաթեմատիկոս Լենգլենդսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի Աբելյան մրցանակի դափնեկիր Է հայտարարվել կանադացի մաթեմատիկոս Ռոբերտ Լենգլենդսը: Նորվեգիայի գիտությունների ակադեմիան մրցանակը նրան Է շնորհել «հեռատես աշխատանքի համար, որը միացնում Է պատկերացումների տեսությունը եւ թվերի տեսությունը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Աբելյան ամենամյա մրցանակը համարվում Է «Նոբելյան մրցանակ մաթեմատիկայի բնագավառում»: Մրցանակի չափը 6 մլն կրոն Է (մոտավորապես 45 մլն ռուբլի):

Պարգեւատրման արարողությունը կկայանա 2018 թվականի մայիսի 22-ին Օսլոյի Աուլա համալսարանում: Պարգեւն անձամբ կհանձնի Նորվեգիայի Հարալդ Հինգերորդ թագավորը: 1972 թվականից մաթեմատիկոսն աշխատել Է Փրինստոնում՝ Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում: Մրցանակը Լենգլենդսին Է շնորհվել այն աշխատանքների համար, որոնք գիտնականը կատարել Է 50 տարի առաջ՝ 1967 թվականին, ճշտում Է N+1 կայքը:

Լենգլենդսը մշակել Է տեսություն, որը թույլ Է տալիս միանգամայն նորովի նայել մաթեմատիկային: Տեսությունը նշել Է այն խորը կապերը, որոնք ընկած են մաթեմատիկայի երկու տարբեր բնագավառների՝ թվերի տեսության եւ ներդաշնակ վերլուծության միջեւ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am