Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Աֆրինում մարտական գործողությունների պատճառով շուրջ 104 հազար մարդ Է լքել իր տունը

Աֆրինում մարտական գործողությունների պատճառով շուրջ 104 հազար մարդ Է լքել իր տունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Աֆրինի տարածաշրջանում շուրջ 104 հազար մարդ Է լքել իր տունը վերջերս մարտական գործողությունների ակտիվանալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մախեւիչը:

«Աֆրինի տարածաշրջանում շուրջ 104 հազար մարդ Է լքել իր տունը վերջերս մարտական գործողությունների Էսկալացման պատճառով: Նրանց մեծ մասը՝ շուրջ 75 հազար մարդ, վերաբնակվել Է Թալ Ռիֆաաթում, եւս 29 հազարը՝ Նուբոլում եւ Զահրայում՝ Հալեպի հյուսիսում: Բացի դրանից, շուրջ 10 հազար մարդ, տեղեկատվության համաձայն, գտնվում Է ազ Զիյարում՝ ապարդյուն փորձելով անցնել այն շրջաններ, որոնք վերահսկվում են Սիրիայի կառավարության կողմից»,- ասել Է նա: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Աֆրինի տարածաշրջանում Է մնում մոտավորապես 100 հազար մարդ, որոնց կեսը երեխաներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am