Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի է Երեւանից Տվեր ուղեւորվող ավտոբուսի վթարի զոհի ինքնությունը

 Հայտնի է Երեւանից Տվեր ուղեւորվող ավտոբուսի վթարի զոհի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանից Տվեր ուղեւորված ավտոբուսի` Վորոնեժի շրջանում վթարի հետևանքով զոհի ինքնությունը հայտնի է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, նա ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ա. Սուքիասյանն է: Վթարի հետեւանքով մահացել է նաեւ ռուական բեռնատարի վարորդը:

Պատահարի պահին ավտոբուսում եղել է 50 ուղեւոր` 2 վարորդն ու 48 ուղեւորները: Կա 9 տուժած, որոնցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Հայկական ավտոբուսի 40 ուղեւորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոց:

Ավտոբուսը պատկանում էր կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am