Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Եվգենի Պետրոսյանը և Միխայիլ Գալուստյանը հանդիպել են առաջին անգամ. առիթը Պուտինի վերընտրվելն էր

 Եվգենի Պետրոսյանը և Միխայիլ Գալուստյանը հանդիպել են առաջին անգամ. առիթը 
Պուտինի վերընտրվելն էր

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում միլիոնավոր հանդիսատեսների սերն ու համակրանքը վայելող երկու հայ երգիծաբաններ՝ Եվգենի Պետրոսյանը և Միխայիլ Գալուստյանն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են ՌԴ նախագահական ընտրությունների շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Instagram-ի իր էջում գրառում է կատարել և նկար հրապարակել Պետրոսյանը:

«Մենք առաջին անգամ հանդիպել ենք: Եվ ի՞նչ. պարզվում է՝ սովորական մարդիկ ենք»,- գրել է հումորիստը:

Պետրոսյանի և Գալուստյանի հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ նախագահական ընտրություններից հետո՝ ձայների հաշվարկի ժամանակ: Նրանք երկուսն էլ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձինք էին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթել է մարտի 18-ի ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 77 տոկոսը: ՌԴ կոմկուսից թեկնածու Պավել Գրուդինինը երկրորդ տեղն է զբաղեցնում 11,80 տոկոս ձայներով, երրորդ տեղում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին է՝ 5,66 տոկոս ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am