ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժությունները կվերսկսեն ապրիլի 1-ին
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ապրիլի 1-ին կվերսկսեն համատեղ զորավարժությունները, որոնք կասեցվել Էին Փհենչհանում Օլիմպիական խաղերի ընթացքում: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, ասված Է Պենտագոնի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԿԺԴՀ-ին դաշնակիցների որոշման մասին հայտնել են թերակղզում գործող ՄԱԿ-ի հրամանատարության միջոցով, նշվում Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պենտագոնը նշում Է, որ զորավարժությունները «ունեն նույն այն մասշտաբը, ծավալն ու տեւողությունը, ինչ եւ նախորդ տարիներին»: Ծրագրվում Է, որ Foal Eagle վարժանքներին կմասնակցեն ԱՄՆ-ի 11,5 հազար զինծառայողներ եւ մինչեւ 290 հազար հարավկորեացի զինվորականներ:
«Մեր համատեղ գործողությունները միտված են պաշտպանությանը, Հյուսիսային Կորեան չպետք Է դրանք որպես սադրանք դիտի»,- հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչը՝ ծովային հետեւակի գնդապետ Քրիստոֆեր Լոգանը: Մինչդեռ ԿԺԴՀ-ն հայտարարում Է, որ ամերիկա-հարավկորեական շարունակական զորավարժությունները սադրիչ բնույթ են կրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում