Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կաշառք վերցրած փոխգնդապետը ձերբակալվել է. Արծրուն Հովհաննիսյան

Կաշառք վերցրած փոխգնդապետը ձերբակալվել է. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ներկայիս պաշտոնին նշանակվելու համար որպես միջնորդ N զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մ.-ին տվել է երեք հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք` ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին փոխանցելու համար, որից հետո իրեն նշանակել են վերոնշյալ պաշտոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ) և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (կաշառքի միջնորդություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրը ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ` հետագա ընթացքը որոշելու համար: 
Հ.Մ.-ն ձերբակալվել է, իսկ Պ.Մ. ստորագրությամբ բաց է թողնվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am