Գերգիեւը եւ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվազախումբը ելույթներ կունենան Եվրոպայում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալերի Գերգիեւը եւ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվազախումբը մարտի 19-ից մինչեւ 25-ը ելույթներ կունենան Շվեյցարիայի, Գերմանիայի, Չեխիայի եւ Ֆրանսիայի քաղաքներում: Ծրագրում Դեբյուսիի, Մալերի, Սկրյաբինի, Ստրավինսկու, Շոստակովիչի, Չայկովսկու ստեղծագործություններն են:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին: Հյուրախաղային շրջագայությունը կբացվի Բազելում (Շվեյցարիա) կայանալիք համերգով: Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Գերգիեւի գլխավորությամբ, կկատարի Դեբյուսիի «Այծամարդու հետկեսօրյա հանգստի» նախերգանքը, Մալերի Հինգերորդ սիմֆոնիան եւ Սկրյաբինի՝ Նվագախմբի հետ դաշնամուրի համար գրված կոնցերտը:
Հաջորդ ելույթները տեղի կունենան Գերմանիայում՝ մարտի 20-ին եւ 22-ին՝ Մյունխենում եւ Բեռլինում: Չեխիայում Գերգիեւը եւ Մարիինյան թատրոնի նվագախումբը ելույթ կունենան մարտի 23-ին: Հյուրախաղային շրջագայությունը կավարտվի Ֆրանսիայում: Համերգները տեղի կունենան Փարիզի ֆիլհարմոնիայի բեմում մարտի 24-ին եւ 25-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում