Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

ՌԴ ԿԸՀ-ն հումանիտար ագրեսիա է անվանել Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունների արգելափակումը


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հումանիտար ագրեսիա է համարում ՌԴ նախագահի ընտրությունների օրը Ուկրաինայի տարածքում ՌԴ մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների արգելափակումը։ Այդ մասին մարտի 18-ի հայտարարել է ՌԴ ԿԸՀ անդամ Վասիլի Լիխաչևը, հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Առավոտվանից  տարածվել է տագնապալի տեղեկատվություն, որ փակվել են Ռուսաստանի արտասահմանյան հաստատություններ տանող ուղիները։ ՌԴ դեսպանությունը Կիևում արգելափակված է։ Մեզ համար միանգամայն ակնհայտ է՝ սա հումանիտար ագրեսիայի փաստ է ՌԴ քաղաքացիների նկատմամբ, որոնք այս պահին գտնվում են Ուկրաինայի տարածքում և չեն կարողանում իրացնել քվեարկության, ընտրական գործընթացում ակտիվ մասնակցության իրենց քաղաքական իրավունքը»,- ասել է Լիխաչևը։

 






Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ