Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ դեսպանը հանդիպել է Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամում մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Հայաստան-Վիետնամ Բարեկամության Ասոցիացիայի անդամների և Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվեց հայ-վիետնամական հարաբերությունների օրակարգի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հումանիտար, առևտրատնտեսական, ներդրումների և հատկապես զբոսաշրջային ոլորտում իրականացվող ծրագրերին և տվյալ ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային մի շարք զարգացումների շուրջ: Այդ համատեքստում ներկաների խնդրանքով դեսպան Վարդանյանը ներկայացրեց Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցելու գործընթացը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց հանգուցալուծման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am